270 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-22 11:11
Աշխարհով մեկ

Պրահայում հանդիպել են Հայաստանի և Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաները

Պրահայում հանդիպել են Հայաստանի և Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաները

Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Կարել Հավլիչեկի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպմանը ներկա էին նաև Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և ԲՏԱԱԲ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։