177 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-21 15:41
Քաղաքական խաղադաշտ

«Հուսանք՝ Սահմանադրության փոփոխության պահանջը միակը կլինի». Աբրահամյան

«Հուսանք՝ Սահմանադրության փոփոխության պահանջը միակը կլինի». Աբրահամյան

Խաղաղություն հաստատված չէ, դրա մասին վկայում են Ադրբեջանի առաջ քաշած պայմանները, ԱԺ-ում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ «ԹՐԻՓՓ»-ով Ադրբեջանին զիջում են անխոչընդոտ ճանապարհ։

Աբրահամյանը հայտարարեց, որ, ցավոք, ՔՊ-ն էլ դեռ չգիտի, թե խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանն էլ ի՞նչ է պահանջելու Հայաստանից։

«Հուսանք՝ Սահմանադրության փոփոխության պահանջը միակն է», - հավելեց նա։