564 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-06 12:46
Օրենքի դաշտում

1 մլրդ 100 մլն դրամ, բազմաթիվ գույքեր. Հովիկ Աբրահամյանի եղբոր, փեսաների ապօրինի գույքերի պահանջը

1 մլրդ 100 մլն դրամ, բազմաթիվ գույքեր. Հովիկ Աբրահամյանի եղբոր, փեսաների ապօրինի գույքերի պահանջը

Նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր և փեսաների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը ներկայացվել է հակակոռուպցիոն դատարան: 
Դատախազությունը պահանջում է ավելի քան 1 մլրդ 100 մլն դրամ, բազմաթիվ անշարժ և շարժական գույքեր: 2023-ին նույնատիպ հայց ներկայացվել էր նաև Աբրահամյանի վերաբերյալ:

Իրավապահների ուշադրությունը գրավել է այն, որ Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու փեսաները ահռելի ունեցվածք են կուտակել մի պայմաններում, երբ տարիներ շարունակ եղել են պաշտոնատար անձ: