1203 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-02 17:22
Քաղաքական խաղադաշտ

Օվկիանոսից օվկիանոս թնդում ա Քրիստոսի արձանը, 100 մլրդ փող ա մտնելու երկիր. Գագիկ Ծառուկյան

Օվկիանոսից օվկիանոս թնդում ա Քրիստոսի արձանը, 100 մլրդ փող ա մտնելու երկիր. Գագիկ Ծառուկյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Արարատի մարզում ընթացող քարոզարշավի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի նախագծին։

Ծառուկյանի խոսքով՝ նախագիծն արդեն իսկ միջազգային լայն արձագանք է ստացել, և օվկիանոսից օվկիանոս քննարկվում է Հայաստանի այս նախաձեռնությունը։ ԲՀԿ առաջնորդը հայտնեց, որ օրերս կայացած միջազգային կինոփառատոնում, որտեղ ներկայացված է եղել նաև այս ծրագիրը, հեղինակավոր ամսագրերից մեկն անդրադարձել է մեր երկրին՝ տպագրելով «Հայաստան՝ փոքրիկ պետություն, մեծ ամբիցիաներով» վերնագրով հոդվածը։

«Արձանի բացմանը մոտավորապես 20 միլիոն մարդ է գալու Հայաստան։ Մոտ 100 միլիարդ փող է մտնելու երկիր, բոլորն էլ փողի տեր են դառնալու, հարստանալու են, գործի մեջ են լինելու։ Այդ բոլորը պետությանն է մնալու, և իմ ժողովուրդն օգտվելու է։ Նմանատիպ մեկ-երկու ծրագիր իրականացնենք՝ ուրիշ բան պետք չի»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

Նա ընդգծեց, որ այս ծրագիրն իրականացվում է բացառապես հայ ազգին և Հայաստանին ավելի մեծ ճանաչում, հաջողություն ու հզորություն բերելու նպատակով։