1497 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-24 15:28
Քաղաքական խաղադաշտ

«Ադրբեջանից զգուշանալ պետք է»․ Արման Մելիքյան

«Ադրբեջանից զգուշանալ պետք է»․ Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանից զգուշանալ պետք է: Պետք է զգուշանալ առանց խուճապ ծնող վախի: Վախը կաթվածահար է անում բանականությունն, իսկ կաթվածահար միտքը մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ մարդկային, քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական ու դիվանագիտական ռեսուրսների արդյունավետ կառավարումն ունակ չէ ապահովել:

Թե պետական, թե անձնական/անհատական մակարդակում դիմադրություն ցույց տալու համար: Մեր շուրջ նոր անվտանգային միջավայր է ձևավորվում: Այն իր էությամբ շարունակելու է մնալ թշնամական ու ագրեսիվ: «Թուրքահպատակների» ու «ռսաստրուկների» դիմակայությունը ծախսատար է ու մաշեցնող»