«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարեց պաշտպանների բողոքը և բեկանեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 3-ի դատավճիռը, որով էլ վերացվեց Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։
Դատարանի որոշմամբ՝ քրեական գործն ուղարկվեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։