3321 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-04 22:20
Քաղաքական խաղադաշտ

ՍԴ-ի որոշմամբ արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Տոնոյան

ՍԴ-ի որոշմամբ արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Տոնոյան

«Ակնկալում էինք, որ Սահմանադրական դատարանը չկայացնի այնպիսի որոշում, որը կապացուցի՝ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը մահացել են: 

Էլ չեմ խոսում ժողովրդավարության ու լեգիտիմության մասին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշմանը, որով ՍԴ-ն մերժեց ընդդիմության դիմումները և ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը:

 

«Այս որոշմամբ Հայաստանում արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց»,- ընդգծել է Տոնոյանը։