2130 դիտում, 2 ամիս առաջ - 2026-08-29 11:44
Քաղաքական խաղադաշտ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակումներ են կատարվել Կառավարության կազմում

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակումներ են կատարվել Կառավարության կազմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով վերանշականումներ են կատարվել։ Այսպես, Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը վերանշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։

Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։

Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը վերանշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում։