1368 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-09 11:55
Քաղաքական խաղադաշտ

«Հորս արև, ձեր անձնական տվյալների հետ գործ չունենք»․ Փաշինյանը՝ հեռախոսների վերահսկման մասին

«Հորս արև, ձեր անձնական տվյալների հետ գործ չունենք»․ Փաշինյանը՝ հեռախոսների վերահսկման մասին

Պապայի արև մենք ձեր անձնական տվյալների հետ գործ չունենք: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հեռախոսների վերահսկմանը:

«Մենք ոչ ձեր մեսիջները, ոչ ձեր ձայնայինները, ոչ ձեր երաժշտության ու սննդի նախընտրությունները, ազնիվ խոսք, պապայի արև չգիտենք: Օտարերկրյա արտադրության հեռախոսներ, ժամացույցներ, ականջակալ, ամեն ինչ կրում են, իրենց բոլոր տվյալները մեջը գրում են, ոչ մեկ չի ասում՝ լսի, կարո՞ղ ա ուրիշ տեղերում էս մեր տվյալը կարդում են, բայց որ սեփական երկրում ասում են՝ հեռախոսը որ ներմուծում եք, պետք է համոզվենք՝ մաքսանենգ ճանապարհով է, թե ոչ, հոպ՝ մեր անձնական տվյալները:

Այն, որ այդ կուտակված ինֆորմացիան կարող է գլոբալ օգտագործվի պետության և ժողովրդի դեմ, բացարձակապես ոչ ոքին չի հետաքրքրում, սա ի՞նչ հակասություն է, ես չեմ հասկանում: Ես պաշտոնապես ասում եմ, ժողովուրդ ջան, բոլորիդ բոլոր անձնական տվյալները ինչ-որ մի տեղ կուտակվում են, 21-րդ դարում դուք ոչ մի գաղտնիք չունեք»,- նշել է նա: