3423 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-31 15:27
Աշխարհով մեկ

Երեխան խեղդվել է՝ լճակից գնդակը դուրս բերելու ժամանակ

Երեխան խեղդվել է՝ լճակից գնդակը դուրս բերելու ժամանակ

Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքային շրջանում 9 տարեկան տղա է խեղդվել։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի մարզի ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունը։
Գերատեսչության նախնական տվյալներով՝ մի խումբ երեխաներ ֆուտբոլ էին խաղում լճակի ափին։ Գնդակը ջուրն ընկնելուց հետո 2017 թվականին ծնված երեխան մտել է ջուրը՝ այն դուրս բերելու համար, սակայն խեղդվել է՝ ափից մոտ հինգ մետր հեռավորության վրա: