1395 դիտում, 2 ամիս առաջ - 2026-08-03 17:31
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

Եթե սա երկար տևի, սոված ու գազազած՝ փողոցներն ենք ընկնելու

Եթե սա երկար տևի, սոված ու գազազած՝ փողոցներն ենք ընկնելու

Հանդիպել ենք ՊԵԿ քննչական փոխնախագահի հետ, միակ բանը, որ պարոն Գևորգյանը կարողացավ խոստանալ, այն է, որ ամեն բան կարվի, որ մաքսիմալ արագացվի փորձաքննությունները։ Նշեցին մի քանի բան, ինչի հիման վրա փակված են ձեռնարկությունները։

Չեմ կարող բարձրաձայնել, բայց շատ անկապ բաներ են, այն չէ, ինչի պատճառով կարելի է կապարակնքել և 70-ից ավել աշխատակցի թողնել անգործ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանին պատկանող Մուլտի գրուպի ձեռնարկությունների աշխատակիցներից մեկը, ում աշխատանքը պարալիզացվել է՝ իրավապահների կողմից ընկերությունների կապարակնքման հետևանքով։

Հանդիպումից աշխատակիցները գոհ չեն, նշում են՝ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի։

«Իմ կարծիքով՝ մինչև պարոն Ծառուկյանի հետ կապված ինչ-որ հստակ որոշում չլինի՝ մեր հիմնարկները չեն բացի»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռ երկու-երեք օր սպասելու են։

Նրա խոսքով՝ խաղաղ ակցիաները շարունակվելու է, եթե Աստված չանի՝ որոշվի չբացվի, ապա և հացադուլեր կլինեն, և նստացույցեր, ակցիաներ։
«Ինչի ասես սոված մարդը պատրաստ է, եթե դա մեկ ամսից ավել տևի, ապա բնականաբար բոլորս սոված, գազազած մարդիկ ենք դառնալու, հեղեղենք փողոցները»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այսօր 12 հազար մարդ չի աշխատում, սոված է։