1716 դիտում, 2 ամիս առաջ - 2026-08-04 16:42
Քաղաքական խաղադաշտ

Ձեր «տորիչելյան դատարկությունն» եմ ի ցույց դնելու․ թեժ բանավեճ քվեարկության ժամանակ

Ձեր «տորիչելյան դատարկությունն» եմ ի ցույց դնելու․ թեժ բանավեճ քվեարկության ժամանակ

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի փակ գաղտնի քվեարկության ընթացքում «Հայաստան» դաշինքի անդամ Մեսրոպ Մանուկյանը և ՔՊ-ական Բաբկեն Թունյանը վիճեցին տեսախցիկների առջև։

Լրագրողները Մանուկյանին հարց ուղղեցին, թե արդյոք խախտումներ արձանագրել է ընտրությունների ընթացքում՝ Մանուկյանն ասաց, որ՝ ոչ «վախերը բռնել եմ»։

Հարևանությամբ հայտնված ՔՊ-ական Բաբկեն Թունյանն էլ կատակեց, թե «վախ բռնող ես էլի»։ Մանուկյանն էլ արձագանքեց, թե «Վախ բռնողը չգիտեմ, բայց ձեր տնտեսագիտական «տորիչելյան» դատարկությունը ի ցույց կդնեմ հենց առաջիկա ելույթի ժամանակ»։

Մանուկյանն ասաց, որ ինքը և Բաբկեն Թունյանը միասին սովորել են։ «Բայց ես չէի մտածի, որ պարկեշտ Բաբկենը ուսանողական տարիների, կմեծանար ու կդառնար միջին վիճակագրական ՔՊ-ական»։