843 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-06 10:40
Քաղաքական խաղադաշտ

Կառավարությունը 3 նախարարության անվանում կփոխի

Կառավարությունը 3 նախարարության անվանում կփոխի

ՀՀ կառավարությունը ցանկանում է փոխել երեք նախարարությունների անվանումները։ Համապատասխան օրինագիծն օգոստոսի 6-ին արժանացել է Կառավարության հավանությանը։

Մասնավորապես՝ առաջարկվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն, իսկ Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։