1050 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-06 10:59
Քաղաքական խաղադաշտ

ՀԷՑ-ը կանցնի պետության վերահսկողության ներքո․ Փաշինյան

ՀԷՑ-ը կանցնի պետության վերահսկողության ներքո․ Փաշինյան

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դառնալու է պետական սեփականություն և կհանձնվի հավատարմագրային կառավարման։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա չմանրամասնեց, թե ում կամ որ կառույցի հավատարմագրային կառավարմանը կհանձնվի ՀԷՑ-ը։
«ՀԷՑ-ի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք՝ այն դառնալու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրային կառավարման»;

ՀԷՑ-ի պետականացման գործընթացը մեկնարկել էր դեռ անցած տարի, երբ կառավարությունը որոշեց դադարեցնել ընկերության լիցենզիայի գործողությունը և նշանակեց ժամանակավոր կառավարիչ։