375 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-03 09:44
Քաղաքական խաղադաշտ

Քի Վեստի բանակցային փաթեթը չի հրապարակվել, որովհետև այն չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո. Փաշինյան

Քի Վեստի բանակցային փաթեթը չի հրապարակվել, որովհետև այն չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո. Փաշինյան

Երբ ընդդիմությունը խոսում է բանակցային\nգործընթացի մասին և հայտարարում է՝ «այսպես պիտի լիներ, այնպես պիտի լիներ», ապա\nհարգելիներս, եթե այդպիսի շանսեր կային, ինչո՞ւ չէիք լուծել։ Այս մասին 2026 թ-ի\nբյուջեի նախագծի եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

\n\n

«Այսինքն, եթե\nեղել է, ինչպես իրենք են ասում, հայամետ լուծման շանս, դուք չե՞ք արել։ Բա ինչի՞\nեք մեզ դավաճան ասում։ Ուրեմն ձեզանից մեծ դավաճան չկա»,— նշեց նա։

\n\n

Փաշինյանը\nհիշեցրեց, որ 2018-ին վարչապետ դառնալուց հետո համանախագահներին ասել է․ «Այստեղ\nլիքը թուղթ կա, բայց հիմա չեմ հասկանում՝ այս թղթերից որը որն է։ Ո՞րն է այս պահի\nմեկնարկային կետը բանակցային գործընթացի, ո՞րն է նախորդող շրջանի ամփոփումը,\nսեղմագիրը։ Ո՞րն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի սեղմագիրը։ Այդ 2019\nթվականի հունիսի թուղթը դա է, երբ ես ասել եմ՝ ասեք, որն է նախորդող շրջանի\nսեղմագիրը, և համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային\nսեղմագիր»։

\n\n

«Այդ\nհամատեքստում եմ հարց տվել՝ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը՝ հիմա այս\nփաթեթներով կարո՞ղ է Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում։ Եվ հնչել է շատ հստակ\nպատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա նաև գրած է։ Վերջացել է այդ\nպատմությունը, տարընթերցում չկա ընդհանրապես բանակցային գործընթացի, չկա»,— ասաց\nնա։

\n\n

Անդրադառնալով\nՔի Վեստի փաստաթղթերի չհրապարակմանը՝ Փաշինյանը նշեց, որ այն չի հրապարակվել, որովհետև\nչկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո։ «Քի Վեստի փաթեթի հենքը այն է,\nինչ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը տվել է «Հայկական ժամանակ»\nթերթին և հրապարակվել է։ Դա է Քի Վեստի գաղափարական հիմքը, էլ չեմ ասում՝ դրա\nկարիքը չկա էլ։ Վերջերս «Ազատություն» ռադիոկայանը շատ մանրամասն փաստաթղթերով\nռեպորտաժ արեց, և դրանով ամեն ինչ ասված է»,-ասաց Փաշինյանը։