Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հոսպիտալացված պացիենտների վիճակը ծանր է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բավական ծանր է մեր պացիենտների վիճակը, իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները, հիմա լրացուցիչ այլ բան չեմ կարող ասել, նրանք գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո»։
Հիշեցնենք նախօրեին կրակողներ էին տեղի ունեջել Աջափնյակ վարչական շրջանում, որի արդյունքում 1 մարզ մահացել էր, 6-ը վիրավոր էր։