2028 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-26 16:51
Հայաստանով մեկ

Ավանում և Դավթաշենում առգրավման գործընթաց է իրականացվել

Ավանում և Դավթաշենում առգրավման գործընթաց է իրականացվել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում կազմակերպված միջոցառումների արդյունքում՝ ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առեւտրի իրականացման համար կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ կազմակերպելով առգրավման գործընթաց։

Ավան վարչական շրջանում առգրավվել է մոտ 3 տոննա 200 կգ տարբեր ապրանքատեսականի, ինչպես նաև թվով 300 ծաղիկ, իսկ Դավթաշեն վարչական շրջանում՝ մոտ 3 տոննա 600 կգ ապրանքատեսականի։

Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։