1077 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-10 12:02
Աշխարհով մեկ

Մեսսին լրագրողներին դատի կտա

Մեսսին լրագրողներին դատի կտա

Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին դատի կտա լրատվամիջոցներին՝ հոր հուղարկավորության արարողության անօրինական լուսաբանման համար․ սոցցանցերում հայտնել է լրագրող Ֆրան Կասարետտոն։

Մեսսին դատի կտա լրագրողներին՝ իր անձնական կյանքի իրավունքը խախտելու համար։

Ֆուտբոլիստի հոր հուղարկավորությունը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին՝ դռնփակ ռեժիմում։

Խորխե Մեսսին մահացել է օգոստոսի 8-ին՝ 68 տարեկանում։ Նա մահացել է ծանր հիվանդությունից հետո։ Արգենտինացի ֆուտբոլիստի հայրը երկար տարիներ ներգրավված է եղել նրա կարիերայում։