1842 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-14 21:59
Քաղաքական խաղադաշտ

ԱԺ-ից լրագրողներին նախազգուշացում է եկել. ինչ է տեղի ունեցել

ԱԺ-ից լրագրողներին նախազգուշացում է եկել. ինչ է տեղի ունեցել

ԱԺ-ից լրագրողներին ծանուցում է եկել. 

«Ի գիտություն Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների
 
Հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը և հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 7-րդ հոդվածը՝ Ազգային ժողովում լրատվական գործունեություն իրականացնողի հավատարմագրված ներկայացուցիչներին հորդորում ենք ԱԺ նիստերը լուսաբանելիս զերծ մնալ տեսաձայնագրմամբ ստացված այնպիսի տեղեկատվության տարածումից, որը վերաբերում է մարդու անձնական կյանքին և կարող է հանգեցնել անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության խախտման։
 
Հակառակ պարագայում, հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը, նույն օրենքի 7-րդ հոդվածը, Ազգային ժողովի խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 062-Լ որոշմամբ հաստատված Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 17-րդ կետի 3-րդ ենթակետը, լրատվական գործունեություն իրականացնողի հավատարմագրված լրագրողի հավատարմագրումը վաղաժամկետ կդադարեցվի»,- գրված է ծանուցման մեջ: