2163 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-11 15:16
Քաղաքական խաղադաշտ

Հայտնի է՝ ինչու է Շուշան Փաշինյանը եղել Արդարադատության նախարարությունում

Հայտնի է՝ ինչու է Շուշան Փաշինյանը եղել Արդարադատության նախարարությունում

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ է։

Տեսանյութից հետո հարցեր են առաջացել, թե արդյոք Շուշան Փաշինյանն աշխատում է Արդարադատության նախարարությունում։

«Իշխանություն»-ը կապ է հաստատել նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանի հետ։ Նա պատասխանել է, որ Սրբուհի Գալյանի և Շուշան Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել «Մեկ օր նախարարի հետ» ծրագրի շրջանակում։

Մարգարիտա Հարությունյան