1479 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-12 19:37
Քաղաքական խաղադաշտ

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Զելենսկին

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Զելենսկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։ Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։

Նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը: