1263 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-16 16:56
Քաղաքական խաղադաշտ

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 14-ի որոշմամբ դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի լիազորությունները: Լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսացել Արուսյակ Ալեքսանյանի հրաժարականի դիմումը:

Հիշեցնենք, որ նրա լիազորությունները կասեցված էին: Նա իր օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը անցնում էին քրեական գործով եւ նրա վերաբերյալ մեղադրական վերդիկտ էր կայացվել: