1446 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-09 12:30
Քաղաքական խաղադաշտ

«Սա ակնհայտ սուտ է». Իվետա Տոնոյանը՝ Վահագն Ալեքսանյանի հայտարարության մասին

«Սա ակնհայտ սուտ է». Իվետա Տոնոյանը՝ Վահագն Ալեքսանյանի հայտարարության մասին

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 22։

Սա ակնհայտ սուտ է։ Ընտրատեղամասի պաշտոնական արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն, և հենց այդ 22 ձայներն էլ մուտքագրված են ԿԸՀ կայքում։

Սա արձանագրված փաստ է, այնպես որ՝ մանիպուլյացիաների կարիք չկա։