1305 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-11 11:46
Քաղաքական խաղադաշտ

«Սա ընտրողի մեղքը չէ». Իվետա Տոնոյանը՝ Մարտունու անվավեր քվեաթերթիկների մասին

«Սա ընտրողի մեղքը չէ». Իվետա Տոնոյանը՝ Մարտունու անվավեր քվեաթերթիկների մասին

Գագիկ Ծառույանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել է․

«Մարտունու 21/04, 21/05 և 21/34 ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ստացված 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել՝ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելու պատճառաբանությամբ։

Այս հարցի վերաբերյալ մեր վերապահումներն արդեն ներկայացրել ենք ԿԸՀ-ին, քանի որ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելը որևէ կերպ չի կարող համարվել ընտրողի մեղավորությունը։ Դրա համար պատասխանատու է համապատասխան հանձնաժողովի անդամը կամ քվեաթերթիկների հաշվարկն իրականացնող անձը։

Ուստի, անթույլատրելի է, որ քաղաքացին զրկվի իր քվեի ուժից այնպիսի հանգամանքի պատճառով, որի վրա որևէ ազդեցություն չի ունեցել»։