1323 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-09 16:10
Օրենքի դաշտում

Իշխանական քարոզչամեքենան աղաղակում է, թե Ծառուկյանը փորձել է լքել երկիրը․ Իվետա Տոնոյանը ներկայացրել է իրականությունը

Իշխանական քարոզչամեքենան աղաղակում է, թե Ծառուկյանը փորձել է լքել երկիրը․ Իվետա Տոնոյանը ներկայացրել է իրականությունը

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է.

Իշխանական քարոզչամեքենան ահասարսուռ  վերնագրերով աղաղակում է, թե <Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել երկիրը>։  Իսկ հիմա ներկայացնում եմ իրականությունը։  Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։

  Սա է ամբողջ պատմությունը։ Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։ Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ-ն այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են։