303 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-21 15:13
Քաղաքական խաղադաշտ

«Այդ մարդիկ ընդունում են իրենց մեղքը». Փաշինյանը շատ է նեղվում, որ եկեղեցու դեմ արշավում իրեն միացածներին ասում են տիրադավ

«Այդ մարդիկ ընդունում են իրենց մեղքը». Փաշինյանը շատ է նեղվում, որ եկեղեցու դեմ արշավում իրեն միացածներին ասում են տիրադավ

Եկեղեցու դեմ պայքարի դուրս եկած Նիկոլ Փաշինյանը տիրադավներից իմացել է, որ «խորանները դարձվել են հակապետական գործունեության հարթակներ»։

«Մի հատ էլ  նախընտրական քարոզչություն են անում, որոշում են, թե առաջիկա  ընտրություններում ինչ գործունեություն ծավալեն»,- ԱԺ-ում հայտարարեց նա։

Փաշինյանն ասաց, թե չի երազել, որ «զբաղվի եկեղեցով»։

Ըստ նրա՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու իրական սպասավորները «վաղուց հոգևորական չեն»։

Նա շարունակեց պնդել, թե Վեհափառ Հայրապետի ոչ մի որոշում «չի ճանաչվելու Հայաստանի կողմից»։

Փաշինյանը շատ է նեղվում, երբ իրեն միացածներին ասում են տիրադավ։

«Այդ մարդիկ ընդունում են իրենց մեղքը»,- նշեց նա։