1167 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-17 17:24
Քաղաքական խաղադաշտ

«Ուժեղ Հայաստան»-ը Մեծ Բրիտանիայի դեսպանին է ներկայացրել դատաիրավական համակարգի խնդիրները

«Ուժեղ Հայաստան»-ը Մեծ Բրիտանիայի դեսպանին է ներկայացրել դատաիրավական համակարգի խնդիրները

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանն օգոստոսի 17-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Դեսպանը շնորհավորել է Արամ Վարդևանյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ և ՆարեկԿարապետյանին՝ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ընտրվելու կապակցությամբ։

Խմբակցության ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացումը։