1071 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-18 15:09
Քաղաքական խաղադաշտ

«ՔՊ-ի գործունեության կամ անգործության հետևանքով տասնյակ մարդիկ շարունակում են գտնվել Բաքվի բանտում»․ Աննա Գրիգորյան

«ՔՊ-ի գործունեության կամ անգործության հետևանքով տասնյակ մարդիկ շարունակում են գտնվել Բաքվի բանտում»․ Աննա Գրիգորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի այսօրվա ելույթին, ասել է. «Տիկին Բաղդասարյանն ինչքան էլ այստեղ հուզմունքով խոսի, մի բան ակնհայտ է՝ հենց իր քաղաքական թիմի գործունեության կամ անգործության բերումով է, որ այսօր տասնյակ մարդիկ շարունակում են գտնվել Բաքվի բանտում: Իսկ այն նույն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը էթնիկ զտում էր իրականացնում մեր հայրենակիցների նկատմամբ, Փաշինյանն ուղիղ եթեր էր մտնում, ասում էր՝ մեր քաղաքացիներին որևէ վտանգ չի սպառնում»: