987 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-19 11:23
Օրենքի դաշտում

ԵՊՀ ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել դիմորդից

ԵՊՀ ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել դիմորդից

ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք: