492 դիտում, 9 ամիս առաջ - 2025-12-17 11:51
Օրենքի դաշտում

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբանը պահանջել է հայցային վաղեմություն կիրառել

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբանը պահանջել է հայցային վաղեմություն կիրառել

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր կայացել է Արարատյան թեմի առաջնորդ Նավարսարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ Դատախազության հայցադիմումի գործով դատական նիստը։

Հայցադիմումով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատախազությունը պահանջում է հարկադիր դադարեցնել հողամասի կառուցապատման իրավունքը, թե կոնկրետ ինչ կառուցապատման մասին է խոսքը՝ պարզ չէ։ «Դատալեքս» համակարգում այս պահին տեղեկությունը սահմանափակ է, թեև դեռ օրեր առաջ նման սահմանափակումներ չեն եղել։ \n

Նախորդ նիստում պտասխանող կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ հայցային վաղեմություն կիրառելու և գործը կարճլու մասին, սակայն միջնորդությունն այսօր փաստացի չքննվեց, քանի որ պատասխանող կողմի  նոր ներկայացուցիչ է ներգրավվել։ Հայցվոր կողմը միայն դիրքորոշում ներկայացրեց՝ պնդելով, որ գործով հայցային վաղեմություն կիրառելի չէ։  Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 16-ին։   

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2024թ․ սեպտեմբերի 6-ին,ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցն ընդդեմ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։

Ի դեպ, Նավասարդ Կճոյանն այն 10 եպիսկոպոսներից է, որ միացել են Նիկոլ Փաշինյանին՝ ՀԱՍԵ դեմ արշավում։