Կառավարության այս ծրագիրը նրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանը հավակնում է 13 տարվա պաշտոնավարման, լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ժողովրդավարությունից ամեն օր խոսող իշխանությունը 13 տարվա պաշտոնավարման հավակնությունն է ներկայացրել։
Պատկերացնո՞ւմ եք ԱՄՆ-ում 3 դար է՝ նախագահի ինստիտուտ կա, որտեղ 10 տարի պաշտոնավարելու 1 բացառություն է եղել։ Դա եղել է Ռուզվելտը, ով 2-րդ համաշխարհայինում հաղթանակ տարավ։
Փաշինյանը, ով 8 տարվա ընթացքում 3 պատերազմ է պարտվել, արտաքին քաղաքականության սպառնալիքներ է բերել, օկուպացիա է բերել, հայկական Ֆրանկլին Ռուզվելտն է, հա՞, միգուցե»,-ասաց նա։