1125 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-10 10:14
Հայաստանով մեկ

Պաշտոնավարման 4 տարի՝ առանց կարողության աճի․ Փարամազյանի ունեցվածքը գրեթե անփոփոխ է

Պաշտոնավարման 4 տարի՝ առանց կարողության աճի․ Փարամազյանի ունեցվածքը գրեթե անփոփոխ է

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կարողությունը վերջին 4 տարիներին չի փոխվել, այսինքն՝ աճ չի նկատվել:

Ըստ «Ժողովուրդ օրաթերթի»՝ Քաջարանի համայնքապետի հայտարարագրերի համադրությունը ցույց է տալիս, որ 2021-ից 2025 թվականներին Փարամազյանի հայտարարագրած երկու անշարժ գույքն ու Toyota ավտոմեքենան պահպանվել են, իսկ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները 2025 թվականի վերջին գրեթե նույն մակարդակի են եղել, ինչ 2021 թվականի վերջին: