1269 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-14 12:11
Քաղաքական խաղադաշտ

«Հայրենիքի հզորացում» և «ժողովրդի առջև պարտավորությունները» դուրս են եկել երդման տեքստից․ Նարեկ Կարապետյան

«Հայրենիքի հզորացում» և «ժողովրդի առջև պարտավորությունները» դուրս են եկել երդման տեքստից․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեց՝ կառավարության անդամի երդման նոր տեքստում կա՞ն «հայրենիք», «ժողովուրդ» և «ազգ» բառերն ու հասկացողությունները։

Սրբուհի Գալյանն ասաց, որ առկա է «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունը, որը ներառում է հայրենիքը, ազգը, ժողովուրդը։

«Մենք պետք է գործենք այդ Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման սկզբունքներով»,-ասաց Գալյանը։

Նարեկ Կարապետյանն արձագանքեց՝ «հայրենիքի հզորացում» բառը դուրս է եկել. «Ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, ինչը կարևոր ու պատասխանատու է կառավարության անդամի հետ կապված, դուրս է եկել։

Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել»։

Ի պատասխան՝ Գալյանը նշեց՝ համազգային նպատակը պետության հարատևությունն ու զարգացումն է։