696 դիտում, 6 ժամ առաջ - 2026-09-18 18:12
Օրենքի դաշտում

«Ինձ կարգալույծ են արել, որովհետև ընդվզել եմ եկեղեցու քաղաքականացման դե՞մ»․ Սարոյան

«Ինձ կարգալույծ են արել, որովհետև ընդվզել եմ եկեղեցու քաղաքականացման դե՞մ»․ Սարոյան

Կարգալույծ եղած Արման Սարոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է եկեղեցու և քաղաքականության փոխհարաբերություններին՝ հարց բարձրացնելով, թե արդյոք Սահմանադրությունն ու խղճի ազատության մասին օրենսդրությունը եկեղեցու ղեկավարին իրավունք են տալիս քաղաքականապես կողմնորոշել հոգևորականներին։

«Ավելի կոնկրետ՝ ասենք՝ պահանջեք վարչապետի հրաժարականը, գնացեք այս ցույցին, խոսեք։ Այդ իրավունքով օժտո՞ւմ է եկեղեցու պետին Սահմանադրությունն ու խղճի ազատության օրենքը, այո՞, թե՞ ոչ»,- ասել է նա։

Սարոյանը նշել է, որ եկեղեցու քաղաքականացման դեմ իր դիրքորոշման պատճառով ինքը կարգալույծ է արվել։

«Ես կարգալույծ եմ արվել նրա համար, որ ընդվզել եմ եկեղեցու քաղաքականացման դեմ։ Ես ասում եմ՝ եկեղեցին չպիտի դառնա կուսակցությունների ձեռքին գործիք»,- ասել է Սարոյանը։

Նա նաև անդրադարձել է դատարան դիմելու պատճառներին՝ նշելով, որ եկեղեցու ներսում, իր գնահատմամբ, գործող ատյանները չեն գործում։

«Ես դատի եմ տվել, որովհետև ներսում որևէ ատյան չի գործում։ Ձեր ենթակա ներսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել»,- նշել է նա։