303 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-21 08:49
Հայաստանով մեկ

Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը

Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը:
1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշեց անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին և համաժողովրդական քվեարկության դնել հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»:

Անկախության հանրաքվեն անցկացվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Որոշվում էր հանրապետության` ԽՍՀՄ-ից անկախանալու հարցը։ Ընտրական իրավունք ունեցողների 94,39 %-ը քվեարկել է անկախության հռչակման օգտին՝ 95,4 % մասնակցության պարագայում: