1116 դիտում, 8 ժամ առաջ - 2026-09-30 11:12
Հայաստանով մեկ

Հոկտեմբերի 5-ից երթևեկության ժամանակավոր փոփոխություններ

Հոկտեմբերի 5-ից երթևեկության ժամանակավոր փոփոխություններ

 Հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը Հ-8 Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները։

Աշխատանքների ընթացքում հանգույցով երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով։ Աշխատանքային գոտուն մոտենալիս թույլատրելի արագությունն աստիճանաբար կսահմանափակվի մինչև 30 կմ/ժ։ Կտեղադրվեն նախազգուշացնող և ուղղորդող ճանապարհային նշաններ, իսկ շինհրապարակները կպարսպապատվեն և կլուսավորվեն։

Հ-8 ճանապարհի ժամանակավոր փակման ընթացքում խնդրում ենք օգտվել Հ-8, Հ-61 և Մ-2 ավտոճանապարհներից։ Շրջանցման ուղղությունները կնշվեն ժամանակավոր ուղղորդող ճանապարհային նշաններով։

Խնդրում ենք լինել ուշադիր, պահպանել արագության սահմանափակումները և հետևել ճանապարհային նշաններին։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։