1083 դիտում, 3 շաբաթ առաջ - 2026-10-01 17:21
Հայաստանով մեկ Աշխարհով մեկ

Երեմյան կաթնամթերքը հասանելի է ԱՄՆ-ում

Երեմյան կաթնամթերքը հասանելի է ԱՄՆ-ում

 Երեմյան կաթնամթերքի բնական տեսականին, մասնավորապես՝ լոռի, չանախ, հորած, թել, հալած պանիրները և սերուցքային կարագն արդեն հասանելի են Կալիֆոռնիա, Նևադա, Յուտա, Վաշինգսթոն և Մասաչուսեթս նահանգների հայկական խանութներում։
 
Երեմյան կաթնամթերքը ստացվում է Հայաստանում ամենամեծ սեփական ֆերմայի կաթից՝ Սերմից սեղան հայեցակարգով։ Կերերի արտադրությունից մինչև կենդանիների խնամք, առողջություն, փակ շղթայով կաթի ստացում, տեղափոխում գործարան, արտադրության կազմակերպում և առաքում սուպերմարկետներ․ ամբողջն իրականացվում է ընկերության կողմից։ Ի դեպ, Երեմյան կաթնամթերքի գործարանը եզակի է Հայաստանում FSSC 22000 սննդի անվտանգության  միջազգային սերտիֆիկացմամբ։
 
Հենց այս գործարանում արատահանվող տեսականին փաթեթավորվում է և ուղարկվում է ԱՄՆ՝ անարատ կաթնամթերքի իրական համը փոխանցելով հայ համայնքի ներկայացուցիչներին։
 
Վայելեք Երեմյան կաթնամթերքը՝ հարուստ վիտամիններով և սպիտակուցներով։
 
Կաթը սեր է։