Սնունդը թարմ է, տեսականին՝ հարուստ, իսկ գները՝ համեմատաբար մատչելի․ հենց այս պարզ, բայց կարևոր առավելություններն են, որ քաղաքացիներին ուղղորդում են «Զովք» սուպերմարկետների ցանց։
Ահա այս տրամաբանության շարունակությունն է նաև ցանցի նոր մասնաճյուղի բացումը, որը արդեն ընդունում է իր առաջին այցելուներին։ Նորաբաց սուպերմարկետը աչքի է ընկնում ժամանակակից լուծումներով, հարմարավետ միջավայրով և արագ սպասարկմամբ՝ ստեղծելով գնումների առավել հաճելի միջավայր:
Այստեղ ներկայացված են տարբեր բաժիններ՝ թարմ մրգերից ու բանջարեղենից մինչև մսամթերքի տեսականի։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի տեղում թխվող հացի և հացաբուլկեղենի հատվածը, որտեղ միշտ կգտնեք թարմ արտադրանք։
Մասնաճյուղի կարևոր նորություններից է նաև այն, որ շուտով այստեղ կներկայացվի «Prime Meat» Product 02 ձևաչափը, ինչը կավելացնի բարձրորակ սննդի ընտրության հնարավորությունները։
Մոտ ապագայում նախատեսվում է նաև լրացուցիչ ծառայությունների գործարկում, իսկ շուրջօրյա աշխատանքը հնարավորություն է տալիս այցելել ցանկացած ժամի՝ անկախ զբաղվածությունից։
«Զովք»-ը շարունակում է ընդլայնվել՝ առաջարկելով հաճախորդին թարմ, որակյալ, մատչելի և հասանելի ապրանքատեսականի: