Արփինե Սարգսյանը, ամփոփելով տարվա արդյունքները, հայտնել է, որ բացահայտվել են խոշոր ներդրումային խարդախություններով զբաղվող երեք խմբեր։ Քրեական ոստիկանության բացահայտած դեպքերով պետությանն ու համայնքներին հասցված վնասը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 25 մլրդ դրամ։
Աճել են նաև նախաձեռնված վարույթներն ու վերականգնված միջոցները։\nՆախորդ տարվա համեմատ 60%-ով աճել է առգրավված, հայտնաբերված կամ կամավոր հանձնված հրազենի քանակը։
Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բաժինը նվազել է 0,7%-ով, իսկ հանցագործությունների բացահայտումը՝ աճել։ Մեղադրյալներով գործերը ավելացել են 3,5%-ով, առանձնապես ծանրերով՝ 9,9%, ծանրերով՝ 5,8%։\nՍ
պանությունները կազմում են հանցավորության 0,2%-ը և հիմնականում կենցաղային բնույթի են։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Հայաստանի սպանությունների ցուցանիշները բոլոր տարիներին նկատելիորեն ցածր են համաշխարհային միջինից։\n«Հայաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը»,– նշել է նախարարը։