2436 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-20 14:27
Հայաստանով մեկ

Մասիսի մռուի պետը սեռական բնույթի հայհոյանք է գրել համացանցում. նա ՌՈ պետի որդին է

Մասիսի մռուի պետը սեռական բնույթի հայհոյանք է գրել համացանցում. նա ՌՈ պետի որդին է

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. 

Լրագրողի հասցեին այս մեկնաբանությունը գրել (ապա ջնջել) է ՆԳՆ Արտաշատի ՀՔԲ պետ Կառլեն Հովհաննիսյանը, ով, միաժամանակ, ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի որդին է։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» օրվա մեջ ՆԳ նախարարին գրություն կուղարկի` պահանջելով կարգապահական պատասխանատվության կանչել Կառլեն Հովհաննիսյանին։

Հ.Գ. Կառլեն Հովհաննիսյանի որոշ ենթականեր հիմա դատվում են վարորդականի քննության դիմաց կաշառք վերցնելու համար (գործը դատարանում է)։ Տենաս, իր մեջքի հետևու՞մ են վերցրել կաշառքը։