357 դիտում, 9 ամիս առաջ - 2025-12-28 10:52
Օրենքի դաշտում

Միքայել Սրբազանն Ամանորը ԲԿ-ում կանցկացնի, ՔԿՀ պետը քաշքշուկներ է առաջացնում․ փաստաբան

Միքայել Սրբազանն Ամանորը ԲԿ-ում կանցկացնի, ՔԿՀ պետը քաշքշուկներ է առաջացնում․ փաստաբան

Միքայել սրբազանը ամանորը կդիմավորի հիվանդանոցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանն՝ ընդգծելով, որ հազիվ, թե վիրահատությունից հետո նա կարողանա արագ վերականգնվել։ 

Նրա վիրահատությունը բարեհաջող է անցել, հիմա հետ վիրահատական գործընթացի մեջ է։ «Որոշ դժվարություններ կան, որոնք վստահ եմ շուտով կհաղթահարվի։ Նրա ոգին ամուր է, շատ ոգևորվել է երեկվա միջոցառումներից ու շնորհավորանքներից»։ 

Նա նաև տեղեկացրեց, որ խնամակալի հարցը լուծված է։ «Ցավալի է, բայց Երևանի «Կենտրոն» ՔԿՀ-ի ղեկավարի վերաբերմունքը չի խոսում լավի մասին, ցանկացած հարցով փորձում են դժվարություն ստեղծել, քաշքշուկներ են առաջացնում։ Մենք ամեն ինչ արձանագրում են ու դրանց պատասխանը պահանջելու ենք էդ անձանցից»։   
Փաստաբանը նաև շեշտել է, որ եթե վիրահատության հետ կապված լրատվամիջոցների ճնշումը չլիներ՝ վստահաբար կրկին ձգձգվելու էին վիրահատությունը և ուշացնելու էին։