411 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-25 06:48
Օրենքի դաշտում

Միքայել Սրբազանն իր ողջույններն ու շնորհակալության խոսքն էր փոխանցում բոլոր մտահոգ հայրենակիցներին. Դանիելյան

Միքայել Սրբազանն իր ողջույններն ու շնորհակալության խոսքն էր փոխանցում բոլոր մտահոգ հայրենակիցներին. Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Աղվան Վարդանյանը ը հունվարի 24-ին այցելել են «Իզմիրլյան» ԲԿ֊ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին։

Միքայել Սրբազանն այս օրերին հետվիրահատական վերականգնողական փուլում է։ Սրբազանն իր ջերմ ողջույններն ու շնորհակալության խոսքն էր փոխանցում այն բոլոր մտահոգ հայրենակիցներին, որոնք այս օրերին զորակցում և աղոթում էին իր առողջության համար։ Նարեկ Սամսոնյանը, բարեբախտաբար, բժշկական հաստատություն տեղափոխվելուց հետո դադարեցրել է հացադուլը, այժմ վերականգնողական փուլի մեջ է, ինչին կհաջորդի վիրահատությունը։