513 դիտում, 1 օր առաջ - 2026-10-02 10:50
Քաղաքական խաղադաշտ

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով․ Իշխան Սաղաթելյան

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով․ Իշխան Սաղաթելյան

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշել է, որ պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։

«Իրականում  պետական պարտքը աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար։

Երբ վարկային միջոցները աճում են պետական բյուջեի եկամուտներից ավելի արագ, թաքնված ծառայում են պետական ընտրակաշառքի ֆինանսավորմանը, հետևաբար' դրանց զգալի մասը չի ուղղվում  ենթակառուցվածքներին և ներդրումային ծրագրերին։ Սա ունենալու է իր հետևանքը, իսկ այս ֆոնին աշխարհաքաղաքական նոր արկածախնդրությունը բերելու է տնտեսական ծանր հետևանքների»,-գրել է նա։