1311 դիտում, 1 շաբաթ առաջ - 2026-10-12 14:02
Քաղաքական խաղադաշտ

«Իրանի կոշտ դիրքորոշումն օգնել է մեզ պահպանել տարածքային ամբողջականությունը». Նարեկ Կարապետյան

«Իրանի կոշտ դիրքորոշումն օգնել է մեզ պահպանել տարածքային ամբողջականությունը». Նարեկ Կարապետյան

Շատ տեղեր հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել՝ պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ ունեցած հանդիպումից հետո։

Այսօր խորհրդարանում նախատեսված էին Իրանի դեսպանի հանդիպումները  ընդդիմադիր երկու խմբակցությունների հետ։

«ԹՐԻՓՓ-ին անդրադարձ եղել է, սակայն չեմ կարող հանրայնացնել, թե ինչ ձևաչափով:

Իրանի Իսլամական պետությունը մեր հարևան երկիրն է, բարեկամ երկիրն է, նրա կարծիքը մեզ համար շատ կարևոր է, քանի որ շատ տեղեր հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել՝ պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա: