339 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-28 11:48
Քաղաքական խաղադաշտ Հայաստանով մեկ

«Այս տասը եպիսկոպոսները չեն ներկայացնում Հայ\nեկեղեցու ամբողջականությունը»․ Եզրաս Սրբազան

«Այս տասը եպիսկոպոսները չեն ներկայացնում Հայ\nեկեղեցու ամբողջականությունը»․ Եզրաս Սրբազան

Հայ Առաքելական Եկեղեցում վերջին օրերին ծագած լարվածությունը նոր փուլ է մտել\nայն բանից հետո, երբ մի խումբ եպիսկոպոսներ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի\nհետ և ստորագրել հայտարարություն, որով պահանջում են Արշակ Սրբազանի եւ նույնիսկ\nԱմենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը։ Թեմայի շուրջ «Իշխանություն» լրատվականը\nզրուցել է Կաթողիկոսի եղբոր, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք.\nՆերսիսյանի հետ։

Կաթողիկոսի հնարավոր հրաժարականի մասին լուրերն ու ակնարկները Եզրաս Սրբազանը\nբացարձակ անհիմն է համարում․ «Ո՞նց եք դա\nպատկերացնում, դուք չգիտե՞ք եկեղեցու կանոնադրությունը։ Ինչպես Արշակ Սրբազանն է\nասել՝ կաթողիկոսի գահը ընծա՞ է, նվե՞ր է՝ վերցնես մեկին տաս։ Կաթողիկոսին\nեկեղեցական ժողովն է ընտրել, ընտրությունից հետո նա օծվել է, ձեռնադրվել է, ստացել\nէ Ամենայն հայոց կաթողիկոսի տիտղոսը, ինչ է սա նշանակում»։

\n

Դիտարկմանը՝ գուցե եկեղեցու ներսից եւ քաղաքական իշխանության կողմից եկող\nճնշումների ներքո Կաթողիկոսը որոշի թողնել գահը, Եզրաս Սրբազանը շեշտում է՝ ինչ\nուզում է թո՛ղ ասեն։
\n«Ինչ ուզում է թո՛ղ մտածեն, դա կաթողիկոսի\nորոշումն է, եւ նրա իշխանությունը»։

\n

Նույնաբովանդակ հարցին՝ այս օրերին չի՞ զրուցել եղբոր հետ, Կաթողիկոսը չի՞\nմտածում հեռանալու մասին, Եզրաս Սրբազանն ասաց․ «Հայոց հայրապետի պատասխանատվությանը որեւէ մեկը կասկածո՞ւմ է, եթե այդ, ապա\nարդեն տվյալ մարդկանց խնդիրն է»։

Քննչական կոմիտեն հաստատել է, որ Արշակ Սրբազանի առնչությամբ հրապարակված\nտեսանյութերը իրական են, սակայն Եզրաս Սրբազանը հրաժարվում է գնահատական տալ այդ\nփաստին․ «Ես չեմ ուզում մտնել\nմեկնաբանությունների մեջ։ Հիմա պահը չէ։ Մայր Աթոռը իր որոշումը կկայացնի,\nկմեկնաբանեմ»։

Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը հոգևոր արժեքների դեմ ուղղված գործընթաց է։ Եպիսկոպոսների հայտարարությունն իր էությամբ, ըստ Եզրաս Սրբազանի, հակասում է\nեկեղեցու կանոնադրությանը։
\n«Նրանց քայլը դատապարտելի է, եւ\nհակականոնական։ Եկեղեցու կանոններին պետք է մնալ հավատարիմ», -ասում է նա։

\n\n\n\n\n\n

Եզրաս Սրբազանը համոզված է՝ եպիսկոպոսների գործողությունները չեն կարող որոշիչ դեր\nխաղալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման հարցում․\n«Ոչ իհարկե, հայ եկեղեցին ունի կանոնական\nձև՝ իր հոգևոր եւ ազգային եկեղեցական կյանքը կազմակերպելու, կառուցելու։ Հետևաբար\nայս տասը եպիսկոպոսը չեն ներկայացնում հայ եկեղեցու ամբողջականությունը»։

\n\n

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի «ամբողջականություն» ասելով, Եզրաս Սրբազանը\nպարզաբանում է․ «Եպիսկոպոս, աբեղա,\nվարդապետ, քահանա, հասկանու՞մ եք»։

\n\n

Նա ընդգծում է՝ այս եպիսկոպոսները պետք պատասխան տան իրենց քայլերի համար,\nչգիտի, թե ինչու են բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը։
\n«Իրենց պետք է մոտենալ եւ հարցնել՝\nինչո՞վ է պայմանավորված, որ թեքվել են Նիկոլ Փաշինյանի կողմը։ Թո՛ղ այդ\nեպիսկոպոսները մտածեն՝ հավատարի՞մ են մնացել իրենց կոչումին, ուխտին։ Սա հայ\nառաքելական եկեղեցու դեմ գործընթաց է։ Նյութապաշտների, դավադիրների մոտեցումն է՝\nհոգեւորը մերժելու»,-նշեց նա։

\n\n

Լիա Սարգսյան

\n\n\n\n