420 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-04 08:29
Հայաստանով մեկ

Հայ եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հավատարմությունն են հայտնում Վեհափառին

Հայ եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հավատարմությունն են հայտնում Վեհափառին

Հայ եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․\n«Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքոստորագրյալ արքեպիսկոպոսներս և եպիսկոպոսներս, որդիական մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա ազգընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։\nԱնընդունելի և վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որեւէ փորձ՝ ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։

Եկեղեցու կառավարման եւ ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական-ժողովական իրավասու մարմինների միջոցով՝ համաձայն մեր Սուրբ Եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի։\nԱնհանդուրժելի և դատապարտելի ենք նկատում Պատարագի սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետի անվան հիշատակման կամայական զեղչումը՝ որպես ծիսականոնական կոպտագույն խախտում, որը եկեղեցաբանության տեսանկյունից պառակտման տարրեր է պարունակում։\n

Վստահ ենք, որ մեր Սուրբ Եկեղեցու միասնությունն ու խաղաղությունը վեր են անձնական, խմբային կամ այլ շահերից եւ ամրապնդվելու են սիրո հաղորդության, ճշմարտության եւ արդարության հանապարհով՝ առաքելական հորդորով հաստատելի, թե՝ «Խնդրում եմ ձեզ, եղբայրնե’ր, հեռո’ւ մնացեք նրանցից, ովքեր պառակտում եւ գայթակղություն են առաջ բերում՝ հակառակ այն վարդապետությանը, որ դուք սովորեցիք։ Հեռո’ւ մնացեք նրանցից» (Հռոմ. ԺԶ 17):\nՀամոզված ենք, որ մեր եպիսկոպոսաց համախումբ ջանքերով արդյունավետ լուծումներ կգտնենք ի շահ մեր Սուրբ Եկեղեցու:\n

Խաժակ արք․ Պարսամյան\nՆաթան արք․ Հովհաննիսյան\nՀակոբ արք․ Գլնճյան\nԵզրաս արք․ Ներսիսյան\nՎիգեն արք․ Այքազյան\nՀայկազուն արք․ Նաջարյան\nՄիքայել արք․ Աջապահյան\nԲագրատ արք․ Գալստանյան\nԱրշակ արք․ Խաչատրյան\nՎահան եպս․ Հովհաննիսյան\nՀովակիմ եպս․ Մանուկյան\nՏաթև եպս․ Հակոբյան\nԱրարատ եպս․ Գալթագճյան\nՄկրտիչ եպս․ Պռոշյան\nԱբգար եպս․ Հովակիմյան\nՄարկոս եպս․ Հովհաննիսյան\nՄուշեղ եպս․ Բաբայան\nՆարեկ եպս․ Բերբերյան\nՀովնան եպս․ Հակոբյան\nԴանիել եպս․ Ֆընտըգյան\nՏիրան եպս․ Պետրոսյան\nՄեսրոպ եպս․ Պարսամյան\nՕշական եպս․ Կյուլկյուլյան\nԱռեն եպս․ Շահենյան\nԳրիգոր եպս․ Խաչատրյան\nԿիրակոս եպս․ Դավթյան\nՄակար եպս․ Հակոբյան»։