627 դիտում, 14 ժամ առաջ - 2026-11-17 11:40
Օրենքի դաշտում Հայաստանով մեկ

Նոր մանրամասներ՝ Շաքիի դեպքից

Նոր մանրամասներ՝ Շաքիի դեպքից

Մուսաևը ապօրինի է հատել ՀՀ սահմանը։

Իր մոտ ունեցել է հրազեն, ռազմամթերք և սառը զենք հանդիսացող սվին դանակ, որոնք ՀՀ է տեղափոխել առանց մաքսային հսկողության։

Հափշտակել է բջջային հեռախոս, 5.000 ՀՀ դրամ արժողությամբ սմարթ ժամացույց, տաբատ, 9.000 ՀՀ դրամ, բանկային քարտ, կոշիկ` բնակարանի փաստացի սեփականատեր՝ Անի Ավետիսյանին պատճառելով ընդհանուր 26.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Եղել է զինված, զենքով սպառնացել է 2 անչափահաս երեխաներին, վերցրել նրանց հեռախոսները։

6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։