180 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-19 11:00
Քաղաքական խաղադաշտ

Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը։  

Ինչպես Թբիլիսիից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նախագահների առանձնազրույցին հաջորդել է հայկական և վրացական պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։

Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։  

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Վրաստանում կգտնվի նոյեմբերի 19-20-ը։ Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Շալվա Պապուաշվիլիի հետ։