354 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-20 10:31
Քաղաքական խաղադաշտ

«Իշխանությունը վտանգավոր ուղու վրա է, որը սպառնում է պետականության վերացմամբ».Զուրաբյան

«Իշխանությունը վտանգավոր ուղու վրա է, որը սպառնում է պետականության վերացմամբ».Զուրաբյան

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր հասարակությունում հասունացել է շատ մեծ համախմբման անհրաժեշտություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի ժամանակ նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Ես չեմ խոսում քաղաքական կոնսոլիդացիայի մասին, թեեւ դրա կարիքն էլ կա։ Ի դեպ, այստեղ կան մարդիկ, որոնց հետ մենք քննարկում ենք այդ կոնսոլիդացիայի հնարավորությունները։

Այսօր խոսքը լայն հասարակական կոնսոլիդացիայի մասին է, որովհետեւ մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ ՀՀ իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ սկսել են զանգվածային մի արշավանք, որն ուղղված է ոչ այնքան մեր եկեղեցու դեմ կամ ինչ-որ կոնկրետ մարդկանց դեմ, այլ ընդհանրապես դոմոկրատական ազատությունների դեմ մեր երկրում։

Սա ուղղված է մեր ընդհանրապես օրինականության սկզբունքի դեմ, որովհետև երբ վարչապետը իր գործողություններով հայտարարում է՝ օրենքը ես եմ, երբ նա մեկնաբանում է օրենքը իր ուզած ձևով, երբ նա օրինական սեփականատիրոջը մի կողմ է դնում՝ խախտելով նրա իրավունքները և ոստիկանության, պետական վարչական ռեսուրսներով կանգնում է այդ սեփականության իրավունքը խախտողի թիկունքում, երբ պետությունը կազմակերպում է մասնավոր և ընտանեկան կյանքի մասին տեղեկությունների անձեռնմեխելիության սկզբունքի խախտումը, երբ ոտնարարվում են քաղաքացիական, ժողովրդավարական, սահմանադրական իրավունքները, սա արդեն դառնում է մեր բոլորի խնդիրը, ամբողջ հանրության խնդիրը»,–ասաց Զուրաբյանը։