Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում ՀՀ նախագահությամբ մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
\nՆիստում քննարկվել են ԱՊՀ երիտասարդական համագործակցության 2021–2030 թթ. ռազմավարության իրականացումն ու 2025–2026 թթ. միջոցառումների արդյունքները։ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանի երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը, մարզերում երիտասարդների ներգրավվածության և երիտասարդական կենտրոնների ստեղծման կարևորությունը։
Նա շեշտել է երիտասարդական աշխատանքի՝ որպես առանձին մասնագիտության, ճանաչման անհրաժեշտությունը։
\nԽորհրդի որոշմամբ՝ 2026 թվականին Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք»։ Հաջորդ տարվա երիտասարդական խորհրդի նիստը նույնպես կանցկացվի Կապանում։
\nՆիստի շրջանակում ամփոփվել է «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Հայաստանի երեք նախագծերից երկուսն արժանացել են մրցանակների՝ կրթության և առողջապահության անվանակարգերում։ Մարտիրոսյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված նախագծերին և ընդգծել ծրագրի նպատակը՝ խթանել նորարարական գաղափարների իրագործումը և ԱՊՀ երկրների երիտասարդների համագործակցությունը։